Լրահոս
Քաղաքական
15:10
21.06.22
194

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Միշուստինին հայկական բեռնատարներին վերաբերող որոշման համար

 

Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր:

Նեղ կազմով հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի դաշնության վարչապետի հետ առանձնազրույց է ունեցել: Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել՝ Վերին Լարսում հայկական բեռնատարների վերաբերյալ ընդունած որոշման համար: