Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:47
14.11.24
268

Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Հաջիզադե

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում»։

«Հիմքեր, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ, ինչպես ԱԺ-ում երեկ պնդել է Փաշինյանը, չկան»,- գրել է Հաջիզադեն X-ի իր էջում։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե «այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»։