Լրահոս
Քաղաքական
13:05
15.11.24
156

Փաշինյանը հունից դուրս եկավ. ճռռիկ-վռռիկները շարունակվում են

Նիկոլ Փաշինյանի իմիջային փոփոխությունը շոկ է եղել, կարծես, առաջին հերթին կառավարության սպասարկող անձնակազմի համար: Գործադիրի նիստերի ուղիղ հեռարձակումները սովորաբար սկսվում են վարչապետի՝ նիստերի դահլիճ մուտքով: Այսօր սափրված Նիկոլ Փաշինյանի մուտքը դահլիճ հնարավոր չի եղել տեսնել, քանի որ հեռարձակումը համացանցային հարթակներում տեղադրվել է բավականին ուշացումով: Բեղ-մորուքից հրաժարված վարչապետն ամենևին էլ լավ տրամադրություն չի ունեցել, հայտարարել է, որ իր համբերության բաժակը լցվել է: Ինքը քյասիբի ռադիո չէ, Հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ անողները շարունակում են իրենց ճռռիկներ-վռռիկները: