Լրահոս
Սփյուռք
16:16
11.12.25
2 174

Փաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով (տեսանյութ)

Img default alt hy

Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով, հաղորդել է Baza-ն։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են կալանավորված Սրբազանների նկարներով պաստառներ։

Ցուցարարները հակասահմանադրական են անվանել հանրապետության իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։

Ակցիային միացել են նաև հոգևորականները։ Նրանք կոչ են անում ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։

Հիշեցնենք՝ բողոքի ակցիա էր իրականացվել նաև Բեռլինում, որտեղ աշխատանքային այցով 2 օր առաջ մեկնել էր Նիկոլ Փաշինյանը։