Լրահոս
Իրավական
17:38
27.11.25
2 744

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ

Img default alt hy

Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։

Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։

Հետգրություն։ Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»։