Լրահոս
Քաղաքական
10:38
11.12.25
1 744

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղություն է վերցրել դեպի այլընտրանքային օդանավակայան։ 

Ինչպես հայտնում է Baza-ն, ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացել։ 

Փաշինյանի ինքնաթիռը, ի վերջո, ստիպված է եղել ուղղություն վերցնել դեպի Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ այն վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին: 

Հիշեցնենք՝ Փաշինյանը Մոսկվա էր թռչում Գերմանիա կատարած այցից հետո և պատրաստվում էր մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: