Լրահոս
Սպորտ
21:00
06.03.23
116

«Ուրարտու»-ն` հաղթեց «Նոա»-ին, «Շիրակ»-ը` «Արարատ»-ին

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրը եզրափակվեց երկու խաղով` «Արարատ»-«Շիրակ», «Նոա»-«Ուրարտու»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ն ընդունեց «Շիրակ»-ին: Գյումրու թիմը հաղթանակ տոնեց 1:2 հաշվով: «Շիրակ»-ի կազմում գոլերը խփեցին Կոնեն ու Դումբիան: «Արարատ»-ից հեղինակության գնդակը խփեց Ռազմիկ Հակոբյանը, այն էլ հանդիպման վերջին րոպեներին: «Արարատ»-«Շիրակ»` 1:2:

Օրվա մյուս խաղում` «Նոա»-ն մրցեց «Ուրարտու»-ի հետ: Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուրարտու» հաղթանակ կորզեց վերջին րոպե խփած գնդակների շնորհիվ: Աչքի ընկան Ժիրայր Մարգարյանը և Նարեկ Գրիգորյանը: «Նոա»-«Ուրարտու»` 0:2:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ «Ուրարտու», որը միավորների քանակը հասցրեց 53-ի: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիա»-ն 47 միավոր ունի, իսկ եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ը 43 միավորով: