Լրահոս
Միջազգային
14:24
26.06.22
424

Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանի հետ սահմանն ամրացնել ականապատ դաշտերով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադա են ներկայացրել Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների ամրապնդման մասին օրինագիծը։

Օրինագիծը, որը կքննարկի Գերագույն Ռադան, նախատեսում է սահմանային գոտու ընդլայնում և դրա վրա պաշտպանական օբյեկտների կազմակերպում, այդ թվում՝ ականապատ դաշտերի ստեղծում։ Նախատեսվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Ուկրաինայի պետական ​​սահմանի մասին» օրենքում։