Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:35
22.06.22
180

Ուկրաինայի իրադրությունը կարող Է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև. Բայդեն

Img default alt hy

Ուկրաինայի իրադրությունը որոշակի փուլում կարող Է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, կարծիք Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը։

«Ես կարծում եմ, որ որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության. հարկավոր Է նայել, թե ռուսներն ինչպիսի կորստի կկարողանան դիմանալ և ինչին պատրաստ կլինի դիմանալ Եվրոպան»,-Բայդենն ասել Է լրագրողներին:

«Դա այն հարցերից մեկն Է, որը քննարկվելու Է Իսպանիայում (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում)»,- հավելել Է նա:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Մադրիդում 2022 թվականի հունիսի 29-30-ին: