Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:37
28.09.22
173

Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են

Img default alt hy

ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները, որոնք նախատեսված Էին Ուկրաինա ուղարկելու համար, սպառվում են ավելի արագ, քան երկրները կարող են դրանք լրացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNBC-ն:

Խաղաղ ժամանակ ԱՄՆ-ը տարեկան արտադրում Է 30 հազար արկ՝ 155-միլիմետրանոց հաուբիցների համար. այդ քանակությունն ուկրաինական զորքերին բավականացնում Է մոտավորապես երկու շաբաթ, ասվում Է հոդվածում:

«Եթե մեզ մոտ նոր արտադրություն չլինի, որի ավելացման համար ամիսներ են պահանջվում, մենք հնարավորություն չենք ունանա ուկրաինացիներին մատակարարել»,-ասել Է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ և ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ Դես Ռոշը:

Հրապարակման մեջ նշվում Է, որ Եվրոպայում նույնպես ավարտվում են զենքն ու զինամթերքը: «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարներ եղել են, ես չԷի ասի, որ սպառվել են, բայց հատել են զգալի չափով, որովհետև մենք շատ սպառազինություն ենք տրամադրել ուկրաինացիներին»,-ԶԼՄ-ն մեջբերում Է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը:

Ընդգծվում Է, որ խաղաղ ժամանակ արևմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, և կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, և զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության:

Զենքի առանձին տեսակներ, որի պաշարներն սպառվում են, այլևս չեն արտադրվում, իսկ դրանց թողարկման համար պահանջվում Է բարձրորակավորված աշխատանքային ուժ և փորձ, այն, ինչն ամերիկյան արտադրական հատվածում երկար տարիներ բավարար չի եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: