Լրահոս
Հասարակական
21:38
12.12.25
207

Ոսկու մեծ մասն Ադրբեջանի մոտ է. սահմանազատո՞ւմ է սկսվում Սոթքում

Հայ-ադրբեջանական սահմանազատման նոր հասցե է դառնում Գեղարքունիքի մարզը: Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի՝ տեղազննում է եղել Սոթքի հանքի տարածքում: Սոթքի բնակիչներն այսօր «Հայլուրի» թղթակիցներին պատմել են, թե ի՞նչ են տեսել, ի՞նչ են լսել վերջին օրերին: Սոթքի ոսկու հանքի մեծ մասը, ըստ գյուղացիների, արդեն 5 տարի է` ադրբեջանական դրոշի տակ է: Եթե Տավուշի Կիրանցի օրինակով մի պատ էլ Սոթքում կառուցվի՝ ո՞ւմ է մնալու ոսկու պաշարների առյուծի բաժինը, հարցնում են գյուղացիները: