Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
24.12.25
116

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են:

«Հրապարակ»

ՀԱԿ-ը «Մեր ձեւով» շարժման հետ է  բանակցում:

«Ժողովուրդ»

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։

«Հրապարակ»

Արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։

«Հրապարակ»

2026 թ-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն ունենալու հետևյալ կարգախոսը՝ 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը»։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ: