Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
16.11.24
110

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Փաշինյանը ակնհայտորեն բարկացած է թիմի ներսում տիրող քաոսից և միմյանց նկատմամբ ոչ թիմային պահվածքից:

«Հրապարակ»

Փաշինյանի տիկտոկյան էջը հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլև մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն։

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանը բացահայտ հասկացրեց, որ պատրաստվում է ջնջել, ոչնչացնել Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ կատարելով Ալիևի պահանջը:

«Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը։

«Հրապարակ»

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին»։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։