Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
27.06.25
80

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։

«Ժողովուրդ»

ՀԷՑ-ը խլելու համար կվճարեն հպարտ հարկատուները. մեկնարկը 200 մլն դոլարն է. ԱԺ նախագիծ։

«Հրապարակ»

Բագրատ սրբազանի դեմ արշավից պլստացել են կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հրապարակ»

Գրոհային խմբեր են ուզում հանել Վեհարանի դեմ։

«Ժողովուրդ»

Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը  մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։