Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
24.06.25
100

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Փաշինյանը  հրահանգել է իր «ավանգարդ ուժերին» ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին՝ Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ «կեղտ բռնել» նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա:

«Հրապարակ»

Կիրակի օրվա դեպի Էջմիածին բազմահազարանոց երթը անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել` զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։

«Փաստ»

Փաշինյանը դիմել է Էրդողանին՝ ակնկալելով վերջինիս միջնորդությունը՝ հնարավորինս արագ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիրը»:

«ժողովուրդ»

ԱԺ«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտապ կարգով քննարկել:

«Հրապարակ»

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։