Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
14.11.24
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Անցյալ շաբաթ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։

«Ժողովուրդ»

Իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջն ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։

«Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ 44 օրա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հրապարակած զեկույցին կհաջորդեն քրեական գործեր:

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանական թիմի» համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներ:

«Հրապարակ»

ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանի հետ: