Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
23.09.22
112

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետնախարար:

«Արմենպրես»
Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը:

«Ժողովուրդ»
Պետական պարգևատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը՝ 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

«Փաստինֆո»
Իշխանությունը գրոհ է սկսել Իշխան Սաղաթելյանի դեմ: Խուզարկում են հարազատների բնակարանները, հարցաքննության է հրավիրվել հորը:

«Ժողովուրդ»
Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն իրեն ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Այն ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետև ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ: