Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
11.12.25
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց։

«Փաստ»

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա ամեն ինչ պահանջում է որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում:

«Հրապարակ»

Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով:

«Փաստ»

Փաշինյանենք ամեն ինչ անում են, որ արցախցիները հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և Հայաստանից էլ հեռանան։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։