Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
13.11.24
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Գյումրիում ՔՊ-ն ուզում է կրկնել Երեւանի փորձը՝ կառավարում ստանձնել Արամ Զավենիչի եւ Դոգի հետ համագործակցությամբ:

«Ժողովուրդ»

Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործով ցուցմունք կտա Փաշինյանի թիկնապահը:

«Հրապարակ»

Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը եւ միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձեւերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլեւ համահեղինակում է:

«Ժողովուրդ»

ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել:

«Հրապարակ»

ՔՊ ֆրակցիան քաղաքական հրահանգ ունի՝ ԲԴԽ անդամ ընտրել՝ նախկին դատախազ, այժմ փաստաբան, 2018-ից ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: