Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
25.06.22
204

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բյուջեի հաշվին հարստանում են ոչ միայն իշխանության առաջին էշելոնում գտնվողները, այլեւ նրանց անօրինական հրահանգները կատարողները։

«Փաստ»

Ալավերդիում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու է պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Հրապարակ»

Զենք ներկրելու տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը:

«Ժողովուրդ»

2022 թ-ի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։

«Ժողովուրդ»

Պաշտոններ ստանալու համար իշխանության կուսակիցները միմյանց մասին փաստեր են հավաքում, դավեր են նյութում եւ ներկայացնում ղեկավար կազմին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: