Լրահոս
Մամուլի տեսություն
09:46
21.06.22
222

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Փաստ»

Ապարանի միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է կազմակերպել Սևանի կառավարական ամառանոցում:

«Ժողովուրդ»

Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ:

«Հրապարակ»

Երեկ դատարանն արդարացրեց «Ռեստարտ» խմբի անդամներին՝ որոշելով, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։

«Փաստ»

Սամվել Բաբայանը չի հավակնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Նա իր մերձավոր շրջանակներում մի քանի անգամ նշել է, թե «բան չեն թողել, որ գնաս, աշխատես», ընդգծելով, թե իր հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է ու համապատասխան արտոնությունները:

«Հրապարակ»

Ընտրական օրենսգիրքը «ձեւելու» են ՔՊ-ի «հագով»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ: