Լրահոս
Հասարակական
23:54
12.12.25
183

Որպես քահանա և Տիրոջ Սեղանի սպասավոր իմ միակ կողմնորոշումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա ազգընտիր գահակալը. Տեր Տաճատ

Img default alt hy

Տեր Տաճատ Քահանա Ինջիղուլյանի Հայտարարությունը.

«Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Շուրջ 11 տարի է, ինչ հոգևոր ծառայություն եմ իրականացնում ինձ հարազատ դարձած Արմավիր քաղաքում։ Այս տարիների ընթացքում մշտապես ներկա եմ գտնվել մարզային տարատեսակ միջոցառումներին՝ խաչքարերի օրհնությունից մինչև եկեղեցիների օծում։

Ուրախ եմ, որ վաղը իմ աղոթքներն եմ բարձրացնելու նաև «Նորք» բնակելի թաղամասի հիմնարկեքի միջոցառմանը, որին ներկա են լինելու նաև պետական այրեր։

Ելնելով ներկայիս իրավիճակից և հնարավոր շահարկումների տեղի չտալու համար հարկ եմ համարում վերահաստատել, որ ես հավատարիմ եմ իմ Սուրբ ուխտին, իմ որդիական խոնարհումն եմ բերում Վեհափառ Հայրապետ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոսին։

Որպես քահանա և Տիրոջ Սեղանի սպասավոր իմ միակ կողմնորոշումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա ազգընտիր գահակալը։

Տիրոջ սերն ու օրհնությունը թող ուղեկից լինի բոլորիդ։

Կարգիդ մեջ հաստատ մնաս սիրելի տեր հայր»