Լրահոս
Իրավական
21:58
20.12.25
345

Օրենքի ոտնահարում է Եզրաս Սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումը. ԱԱԾ պահեստազորի միության տնօրեն

Եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ճանապարհին անկանոն հարվածներ է հասցնում նաև ԱԱԾ-ին: Փաշինյանի ընդդիմախոսներն արձանագրում են՝ եթե մի պահ ենթադրենք, որ Եզրաս սրբազանին արատավորելու համար հրապարակված այդ թուղթը իրական է ու այն իսկապես գաղտնազերծել է ԱԱԾ-ն, ապա դա վտանգավոր ուղերձ է ապագային, քաղաքացիները սկսելու են վախենալ անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախությամբ, որ կթիրախավորվեն: