Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:08
17.06.22
184

Նորվեգիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Ռուսաստանի դեմ

Img default alt hy

Նորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ, որը ներառում Է ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք և այլ միջոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է թագավորության կառավարության հայտարարության մեջ:

«Մենք աջակցում ենք ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որպեսզի պահպանվի ճնշումը երկրի կառավարության և ընտրախավի վրա: Մենք արգելում ենք նավթի ներմուծումը, որը Ռուսաստանից ծովով փոխադրվում Է Նորվեգիա»,-հաղորդագրության մեջ բերվում են արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի խոսքերը:

Նշվում Է, որ Ռուսաստանից նավթահումքի և մյուս նավթամթերքների արգելքն ուժի մեջ Է մտնում անհապաղ, բայց մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ն անցումային ժամանակաշրջաններ են նախատեսված նավթահումքի և մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը՝ նավթամթերքների համար:

Բացի այդ, նոր պատժամիջոցների ներքո Է հայտնվել 65 մարդ և 18 ընկերություն: Այսպիսով՝ ցուցակում ընդհանուր առմամբ հայտնվել Է 1158 մարդ և գրեթե 100 ձեռնարկություն ու կազմակերպություն:

Բացի նավթի գնման, ներմուծման և ծովով փոխադրման արգելքից, նաև սահմանվում Է տեխնիկական օգնության, ֆինանսավորման և այլ բաների արգելք, որոնք կապված են նավթի գնման, ներմուծման և փոխադրման հետ, իրավական անձանց կամ ՌԴ կառավարությանը մի շարք ծառայություններ ցուցաբերելու արգելք, ինչպիսիք են ստուգումը և հաշվապահական հաշվառումը, ֆինանսական կոնսուլտացիաները և այլն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: