Լրահոս
Հասարակական
23:56
15.11.24
278

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկը մասնակի փակ է լինելու

Img default alt hy

Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան- Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Թումանյան-Սարյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

 Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: