Լրահոս
Արցախ
13:45
06.03.23
119

Նոր ոճրագործություն կատարելու՝ Բաքվի քարտ-բլանշը. Արցախի ԱԳՆ-ն՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

Ադրբեջանական դիվերսիան պատերազմական գործողություն է՝ ըստ Արցախի արտգործնախարարության: Արցախի տարածք ներթափանցելով ու ոստիկանների վրա հարձակվելով՝ Ադրբեջանը ձգտում է ավելացնել լարվածությունը: 

Արցախի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջին օրերին անընդմեջ խախտել է հրադադարի ռեժիմը, հատկանշական է, որ դա տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: