Լրահոս
Քաղաքական
20:02
19.09.22
98

Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջափ-սանդալի․ Շարմազանով

Img default alt hy

«Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ոչ մի երկրի հետ։ Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի հետ։ Բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի են արևմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները»-, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջափ-սանդալի։
Այս պայմաններում տեսնում եմ հետևյալ քայլերի անհրաժեշտությունը.

Նիկոլիզմի անհապաղ հեռացում։

Փորձառու, արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձևավորում։

Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։

Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։

Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։

Բանակի վերազինում և անվտանգային նոր կոնցեպտի մշակում։

Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։

Դժվար է, բայց անհնար չէ»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։