Լրահոս
Քաղաքական
15:34
11.12.25
319

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: