Լրահոս
Քաղաքական
13:55
20.06.22
125

Նիգավանում երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է. Եսայան

Img default alt hy

Սպանություններ, կրակոցներ, մահեր, օրը ցերեկով, գիշերները, հեչ կարևոր չէ։ Սա 21-րդ դարի Հայաստանն է, եղկելիների «խաղաղության դարաշրջանը», «ապագան»՝ առանց ապագայի, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Հասարակության ինչ-որ հատված համաձայնն է ապրել մահերի և կրակոցների ներքո։ Հասարակության այդ հատվածի ուղեղը դավաճանները կերել են, մթագնել է նրանց բանականությունը, նրանք արդեն չորս տարի հայտնի հոգեխանգարմունքի մեջ են, չեն արթնանում։

Իշխանությունը զավթածը, զավթել է նաև հայ մարդու կյանքի իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ կամարտահայտության իրավունքը։ Հայ մարդը դարձել է մահվան «մատերիալ», դավադիր մահվան։

Նիգավանում կրակել են , երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է։

Էլի են լինելու «որսորդական գնդացիրներից» կրակոցներ, լինելու են այնքան, քանի դեռ մահաբեր ստրուկը իշխում է մեր հայրենիքում։ Եթե հիմա էլ լռենք, ամբողջ երկրի անունը կփոխվի և երկիրը կդառնա մի անվերջ եռաբլուր։

Մենք իրավունք չունենք սա հանդուրժել, երկար համբերեցինք։ Ու մենք պարտավոր ենք նրան հեռացնել, ռադ անել, պարտավոր ենք։
Մահվան ու կյանքի էս պայքարում կյանքը պարտավոր է հաղթել ու հաջողել։

Հակառակ դեպքում մենք ի՞նչ կոչվելու արժանի կլինենք»։