Լրահոս
Հասարակական
20:20
25.06.22
136

Նիգավանի արյունահեղության զոհերի հարազատները պահանջում են, որ փոխմարզպետի հարազատները լքեն Ապարանը

Նիգավանի արյունահեղությունից գրեթե մեկ շաբաթ հետո սպանվածների ու վիրավորների հարազատները մանրամասներ են պատմել դեպքի մասին: Նրանք այսօր վաղ առավոտյան ցույց են արել Ապարանի համայնաքապետարանի դիմաց՝ պահանջելով արդար քննություն իրականացնել:

Սպանվածներից Տիգրան Հարությունյանի հայրը պատմել է, որ կոնֆլիկտը սկսվել է դեպքից մեկ օր առաջ Արագածոտնի փոխմարզպետին պատկանող գազալցակայանում, որտեղ վիճաբանություն է եղել: Ըստ հարազատների՝ ոստիկանապետն անգամ տեղյակ է եղել այդ վեճի մասին: