Լրահոս
2022-01-07
-
Միջազգային«Անհետացման երգեր». Ավստրալիայի անտառների ձայնըՊատմությունը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ապրող Ստյուարտի մասին է: Որպես թռչնամարդ հայտնի Ստյուարտը արդեն 30 տարի է ձայնագրում է թռչունների դայլայլը: Նա հույս ունի՝ այսպես փրկե՛լ անհետացման եզրին հայտնված տասնյակ թռչնատեսակներ:Ավելին17:5807.01.22 -
ՄիջազգայինՇոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ. ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղազախստան խաղաղապահ զորակազմի տեղափոխման հարցերով կապի փակ ուղիներով փոխգործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գործընկերների հետ: Ինչպես այսօր՝ հունվարի 7-ին, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղապահների տեղափոխմանը և Ղազախստանում խաղաղապահ գործողություններին, համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: «Կապի փակ ուղիներով Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը փոխգործակցում է ՀԱՊԿ-ի երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխման և Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի խաղաղապահ գործողության անցկացման հարցերով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:5207.01.22 -
ՄիջազգայինԹուրքիայում հրատապ հանդիպում կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։ Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։Ավելին17:4607.01.22 -
ՄիջազգայինԱլմա Աթայում ձերբակալվել է «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը«Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ, այդ թվում «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը ձերբակալվել են հատուկ օպերացիայի ժամանակ։ «Հանցագործներից առգրավվել է տարբեր տեսակի և տրամաչափի 4 կիսաավտոմատ հրացան, զրահահամալիր, սառը զենք և զրահապատ մեքենա»,- հայտնում են ԶԼՄ-ները։ Ղազախստանի ՆԳՆը տեղեկացրել էր, որ երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 3811 մարդ, 26-ը՝ լիկվիդացվել, 26 մարդ վիրավոր է։ Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։Ավելին17:3907.01.22 -
ՄիջազգայինՆուր–Սուլթանում ձևավորվում են ժողովրդական ուժեր, որ կօգնեն ոստիկանությանը«Խաբար 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում շուրջ 500 քաղաքացի պատրաստվում է ժողովրդական ուժ ձևավորել, որպեսզի ոստիկանության հետ միասին պաշտպանի պետական օբյեկտները և խաղաղ բնակիչներին։ «Սրտացավ ղազախստանցիները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ցանկություն են հայտնել խաղաղ քաղաքացիներին պաշտպանել անօրինականության և կողոպուտի ցանկացած դրսևորումներից»,- հայտնում է տելեգրամյան ալիքներից մեկը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ուժերը կպաշտպանեն կարևոր պետական օբյեկտները, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը: «Նրանց թվում են մարզիկներ, բժիշկներ, գործարարներ, մանկավարժներ և կամավորներ։ Ընդամենը հինգ հարյուր մարդ է հավաքվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:1507.01.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. ՊեսկովՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: «Ոչ»,- ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:Ավելին17:0907.01.22 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունըԲելառուսի նախագահի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Նշվում է, որ հունվարի 7-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: «Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները«,- հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական էջը:Ավելին17:0907.01.22 -
ՀայաստանՀայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին17:0607.01.22 -
ՄիջազգայինՊուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գործընկերների հետՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդում է, որ Ռնախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր՝ հունվարի 7-ին, մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: «Երեկ և այսօր նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Այսօր տեղի են ունեցել բանակցություններ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:Ավելին16:5707.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանից 12 ռազմական ինքնաթիռ է մեկնել ՂազախստանՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ ռուսական 12 ինքնաթիռ Ղազախստան է մեկնել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից: «Ռուսական 12 Իլ-76 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինծառայողներին և տեխնիկան կհասցնեն Ալմաթիի և Ժետիգենի օդանավակայաններ»,- հայտնում են ՌԴ-ի ռազմական գերատեսչությունից: Ռուսական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են օդադեսանտային զորքերի 45–րդ առանձին բրիգադի, օդադեսանտային օդուժի 98-րդ դիվիզիայի և օդադեսանտային զորքերի 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները: Ռուսական զորակազմի բոլոր զինծառայողները հատուկ պատրաստություն են անցել և մարտական փորձ ունեն։Ավելին16:4607.01.22 -
ՄիջազգայինՉինաստանը ցանկանում է աջակցել ՂազախստանինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հղած բանավոր ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ասել է, որ դրացի և բազմակողմանի հավերժական ռազմավարական գործընկեր լինելով՝ Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ղազախական կողմին և օգնել նրան հաղթահարելու ծանր շրջանը։ Իր բանավոր ուղերձում Սի Ցզինպինը անկեղծ ցավակցություններ է հայտնել զգալի թվով զոհերի, փչացված գույքի համար։ Սի Ցզինպինը ընդգծել է, որ չինական կողմը վճռականորեն դեմ է Ղազախստանում կայունության խափանմանը որևէ ուժի կողմից և երկրի անվտանգության սպառնալիքին, Ղազախստանի ժողովրդի խաղաղ կյանքի խափանմանը որևէ ուժի կողմից, որևէ արտաքին ուժի չարամիտ մտադրությունից՝ ուղղված Ղազախստանում անկարգությունների կազմակերպմանը, «գունավոր հեղափոխություն» սադրելուն, ինչպես նաև չին-ղազախական բարեկամության խափանման փորձերին և երկու երկրների համագործակցությանը խոչընդոտելուն։ «Անկախ որևէ ռիսկից և մարտահրավերից՝ Չինաստանը մնում է Ղազախստանի վստահության արժանի բարեկամը և հուսալի գործընկերը, և չինացի ժողովուրդը միշտ կանգնած կլինի ղազախ ժողովրդի կողմում»,- ընդգծել է Չինաստանի նախագահը։ Նշենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրադարձությունները Ղազախստանում երկրի ներքին գործն են։Ավելին16:4107.01.22 -
ՄիջազգայինՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ«BelTA»-ն հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:Ավելին16:3807.01.22 -
ՀայաստանՓարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՈստիկանությունՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնից «NEWS.am»-ին հայտնել են, որ Փարաքարում այսօր՝ հունվարի 7-ին, տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Զարզանդ Գաբրիելյանը հաղորդել է, որ նյութեր են նախապատրաստվում փաստի հետ կապված: Առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժել էին համայնքապետարանի շենք։ Նրանց ու ոստիկանների միջև բախումներ էին սկսվել։Ավելին16:3007.01.22 -
ՄիջազգայինԿորոնավիրուսով վարակված իտալացի 4 զբոսաշրջիկ փախել է Հնդկաստանի հիվանդանոցից«BBC»-ն հայտնում է՝ առնվազն 13 ուղևոր, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, Հնդկաստանի Ամրիտսար քաղաք ժամանելուն պես խուսափել են կարանտինից։ Քաղաքային պաշտոնյա Շերջան Սինգհը տեղեկացնում է, որ վարակված 125 ուղևորներից 9-ը փախուստի է դիմել օդանավակայանից, ևս 4-ը՝ հիվանդանոցից։ Ոստիկանությունից հաղորդում են, որ բողոքելու են բոլորի դեմ։Ավելին16:2407.01.22 -
ՄիջազգայինԲոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից․ Ղազախստանի ՆԳՆՂազախական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը, հաղորդում են, որ Ղազախստանի վարչական բոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից, բոլոր պետական կառույցներում ուժեղացված հսկողություն է։ Ըստ գերատեսչության հաղորդած վերջին տվյալների՝ Ղազախստանում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը այս պահին 3811 է, 26 զինյալ ոչնչացվել է, 26-ը վիրավոր է։Ավելին16:1707.01.22 -
ՄիջազգայինՄտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած ՀԱՊԿ-ից․ թուրք գործիչԹուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը․ «Twitter»-ի իր պաշտոնական էջում նա գրել է, որ ցավում է թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար․ «Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»,- ընդգծել է թուրք ընդդիմադիր գործիչը։Ավելին16:1107.01.22 -
ՄիջազգայինՄակրոնը պատրաստվում է բանակցություններ վարել Պուտինի հետ«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է՝ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է առաջիկա օրերին բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նշել է, որ Փարիզը շարունակում է Մոսկվայի հետ երկխոսությունը։ «Ես վերջին շաբաթների ընթացքում երկու երկար հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։ Զրույցներ կլինեն նաև առաջիկա օրերին»,- ասել է Մակրոնը Փարիզում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Ավելին16:0507.01.22 -
Հայաստան62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակՀունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել։ Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Բերման ենթարկված տղամարդն ասել է՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք է բերել արտերկրում ու իր հետ բերել Հայաստան: Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրել է 9 մմ տ/չ 328 փամփուշտ: Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են։Ավելին16:0007.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում երեք անհայտ անձինք փորձել են մտնել զորամասՂազախստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ երեք անհայտ անձինք փորձել են մտնել Ղազախստանի պաշտպանության նախարարության Ակտոբեի մարզում գտնվող զորամասի տարածք։ «Տեղեկություն է ստացվել երեք անհայտ անձանց կողմից ՊՆ զորամասի տարածք մուտք գործելու փորձի մասին, նախազգուշական կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։Ավելին15:5707.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել․ նրանց թվում՝ քրեական հեղինակություն«Tengrinews.kz» կայքը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, հաղորդում է՝ անկարգությունների պատճառով երկրում ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել։ «Նոր տվյալներ ՆԳՆ-ից` ամբողջ Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են»,- տեղեկացնում է կայքը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ղազախստանում ձերբակալվել է նաև քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, որը հայտնի է որպես Արման Դիկի։ Նա անկարգությունները սկսվելուց հետո Ղազախստան է մեկնել Թուրքիայից։Ավելին15:5307.01.22