Լրահոս
2022-01-08
-
ՄիջազգայինԼուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետԲելառուսի նախագահի լրատվական ծառայությանը մոտ կանգնած «Տելեգրամ»-ի ալիքը գրում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցից մանրամասներ շատ քիչ են հաղորդվում: «Պետությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին12:0208.01.22 -
ՄիջազգայինԿրակե՛լ․ Սպիտակ տունը անհանգստացած է Տոկաևի հրամանիցԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մեկնաբանել են Ղազախստանում ցույցերը ճնշելը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տանն անհանգստացած են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ առանց նախազգուշացման ահաբեկիչների վրա կրակ բացելու հրամանի պատճառով։ «Այդ հրամանն անհանգստություն է առաջացնում, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտումներին։ ԱՄՆ-ը կոչ է անում կառավարական ուժերին կայունության վերականգնման գործում զսպվածություն դրսևորել»,- ասել է Ժան-Պիեռը։ Իր հերթին իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը դատապարտել է այդ որոշումն ու անվանել ոչ լեգիտիմ։ Իրավապաշտպանների խոսքով՝ իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն այդ հրամանը, քանի որ այն խախտում է Ղազախստանի միջազգային-իրավական պարտավորությունները, հատկապես կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու պահանջը։ «Ոստիկանությունն ու զինված ուժերը պետք է անեն հնարավոր ամեն բան՝ մարդկային կյանքերի պաշտպանության համար և մահաբեր ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին11:5408.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը բացառել է ահաբեկիչների հետ բանակցություններըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գրել է՝ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել: «Նրանք ծեծի են ենթարկել ու սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, այրել են վարչական շենքեր, կողոպտել են մասնավոր տներ ու խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց: Իմ վստահ համոզմունքն է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել, մենք պետք է նրանց ոչնչացնենք»,- ընդծել է նա: Նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է ձևավորել հետաքննական մարմին՝ բացահայտելու պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Տոկաևը նշել է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված գործողության հետ, որը լավ կազմակերպված էր և կոորդինացվում էր արտերկրում վարժեցված հանցագործների ու ահաբեկչական խմբերի կողմից»: Այս համատեքստում նա հրահանգել է իրականացնել հակաահաբեկչական գործողություն՝ «չեզոքացնելու ազգային անվտանգության սպառնալիքն ու պաշտպանելու Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը»:Ավելին11:5208.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահների ժամանումը թույլ է տվել ուժերի մի մասը տեղափոխել Ալմաթի. ՏոկաևՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նուր–Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների կողմից անվտանգության գործառույթների կատարումը թույլ է տվել Ալմաթի տեղափոխել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը: «Նուր–Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից պահնորդական գործառույթների կատարումը թույլ է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը տեղակայել Ալմաթիում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տոկաևը հստակ հանձնարարականներ է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համակարգված և օպերատիվ աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։Ավելին11:5008.01.22 -
Միջազգային7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց«Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին, հայտնում է, որ երկրում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։ Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ԱԻՆ-ի առնվազն 10 աշխատակից։Ավելին11:3308.01.22 -
ՄիջազգայինՆազարբաևը կոչ է արել միավորվել գործող նախագահ Տոկաևի շուրջըՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը գրել է, որ Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ «Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Նա խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։ Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։Ավելին11:2908.01.22 -
ՀայաստանՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել տներից մեկի պարսպինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 06:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել 12-րդ փողոցի տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:Ավելին11:1908.01.22 -
Միջազգային20 000 ահաբեկիչներն Ալմաթիում իրականացրել են հարձակումների առնվանզ 6 ալիք․ Տոկաև«Տասս»-ը փոխանցել է, որ ահաբեկիչներն Ալմաթիում հարձակումներ են իրականացրել 6 ալիքով, նրանց ընդհանուր թիվը 20 000 է։ Ղազախստանի նախագահ Տոկաևի խոսքով՝ ավազակներն ու ահաբեկիչները լավ պատրաստված ու կազմակերպված են եղել, ղեկավարվել են հատուկ կենտրոնից։ Նրանց մի մասը ղազախերեն չի խոսել։ Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանը բախվել է ագրեսիայի զինված ակտի, որը լավ պատրաստվել և համակարգվում է արտերկրում մարզված ահաբեկչական խմբերի կողմից։ Տոկաևը պարզաբանել է, որ հակաահաբեկչական օպերացիաների անցկացման հրաման է տվել՝ ազգային անվտանգության սպառնալիքը վերացնելու և քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։ Ղազախստանի իշխանությունները կշարունակեն ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա ընկերությունների անվտանգությունն անկարգությունների ֆոնին, ասել է Տոկաևը։Ավելին11:1008.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսից մահացել է 2 մարդՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ, կատարվել է 2 599 841թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 753–ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7999 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։Ավելին11:0908.01.22 -
ՏարածաշրջանԻնչ իրավիճակ է Լարսի անցակետումՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5508.01.22 -
Հայաստան«Սևան» ՔԿՀ–ի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվելՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը հայտնում է՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել։ Ըստ հաղորդագրության` 2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմանում, հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին: «Ահազանգից անմիջապես հետո ՔԿՀ ծառայողները տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար»,- տեղեկացնում է ծառայությունը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Ավելին10:5108.01.22 -
ՀայաստանԽորենացու փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 28 քաղաքացի. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՀունվարի 7-ին ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։ Այրվել է բնակարանը՝ գույքով և 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։ Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։Ավելին10:4808.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում 163 չվերթ է չեղարկվելՂազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հունվարի 8-ին Ղազախստանում ծրագրված 216 ներքին չվերթներից 163-ը չեղարկվել են։ Նշվում է, որ ծրագրված չվերթներից 9-ն էլ կիրականացվեն հետաձգմամբ։ Հետաձգումների և չեղարկումների հիմնական պատճառը Ակտաու, Տալդիկորգան, Ալմաթի քաղաքների օդանավականների փակ լինելն է և ինտերնետ կապի խնդիրները, որոնք խոչընդոտում են չվերթների նախապատրաստմանը։Ավելին10:4608.01.22 -
ՄիջազգայինՑմահ ազատազրկում՝ բոլոր ձերբակալվածներին․ Ղազախստանում կրքերը չեն հանդարտվում«Տելեգրամ»-ի «Vласть о главном» ալիքը, հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են արդեն մոտ 4 հազար ահաբեկչի: Հաղորդվում է, որ Ալմաթիում է ձերբակալությունների մեծ մասը եղել: Բոլոր ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում: ՆԳՆ-ից հայտնել են, որ պետական մարմինների բոլոր շենքերը վերցվել են վերահսկողության ներքո, ոստիկանությունն ապահովում է կարգուկանոնը:Ավելին10:4508.01.22 -
ՄիջազգայինՊետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարըՂազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ Հունվարի 6-ին նախաքննություն է սկսել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել է Մասիմովն ու մի խումբ անձինք։ Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է սկսվել նաև հեղուկ գազի 180 մանրածախ վաճառողների նկատամբ։ Նրանք կասկածվում են գնային դավադրության մեջ։Ավելին10:3808.01.22 -
ԱրցախԱրցախում գտնվող ռուսական զորախումբը վերապատվաստվում էՌուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ Ռուսաստանի ռազմական բժիշկները սկսել են երկրորդ դեղաչափով վերապատվաստել Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահ զորակազմի զինծառայողներին։ Առաջին հերթին պատվաստվում են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև մյուս զինծառայողները։ «Բժշկական ջոկատի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին վերապատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Վալիևը:Ավելին10:3408.01.22 -
ՄիջազգայինԱլմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում«Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանն գտնել մարդկանց կասկածելի խմբերի։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։ Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, տուժել՝ 7 ոստիկան։Ավելին10:2908.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել«Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, տեղեկացնում է, որ ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց թվում կան օտարերկրացիներ։ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են։ Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են զենքի պահոցներ, ներառյալ ինքնաձիգներ և ատրճանակներ։ Նշվում է, որ Ալմաթիի տեխնիկական սպասարկման կայաններից մեկում առգրավվել են փամփուշտներ, զինամթերք և գողացված գույք։ Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում։Ավելին10:2108.01.22
2022-01-07
-
ՀայաստանՀրդեհ՝ բնակարանումՀունվարի 7-ին ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։Ավելին23:5407.01.22 -
Միջազգային«Ինչի՞ց պետք է վախենա Ռուսաստանի նախագահը». միջազգային մամուլը՝ «ղազախական մայդանի» մասինՂազախստանում տեղի ունեցողը կարող է ծանր հետևանքներ ունենալ այդ երկրի համար: Ռուսական պարբերականներն են արձանագրում ու Ղազախստանը համեմատում Հայաստանի հետ: Ամերիկյան պարբերականները նկատում են, որ այսպիսի դեպքեր կարող են լինել հետխորհրդային բոլոր երկրներում, որոնք կփորձեն հավասարակշռություն պահել արևելքի ու արևմուտքի միջև:Ավելին23:0307.01.22