Լրահոս
Միջազգային
16:46
07.01.22
71

Ռուսաստանից 12 ռազմական ինքնաթիռ է մեկնել Ղազախստան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ ռուսական 12 ինքնաթիռ Ղազախստան է մեկնել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից: 

«Ռուսական 12 Իլ-76 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինծառայողներին և տեխնիկան կհասցնեն Ալմաթիի և Ժետիգենի օդանավակայաններ»,- հայտնում են ՌԴ-ի ռազմական գերատեսչությունից:

Ռուսական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են օդադեսանտային զորքերի 45–րդ առանձին բրիգադի, օդադեսանտային օդուժի 98-րդ դիվիզիայի և օդադեսանտային զորքերի 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները:

Ռուսական զորակազմի բոլոր զինծառայողները հատուկ պատրաստություն են անցել և մարտական փորձ ունեն։

«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76  ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն: 

«Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։