Լրահոս
Հայաստան
16:00
07.01.22
96

62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել։

Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:

Բերման ենթարկված տղամարդն ասել է՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք է բերել արտերկրում ու իր հետ բերել Հայաստան:

Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրել է 9 մմ տ/չ 328 փամփուշտ:

Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։