Լրահոս
Միջազգային
15:53
07.01.22
57

Ղազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել․ նրանց թվում՝ քրեական հեղինակություն

«Tengrinews.kz» կայքը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, հաղորդում է՝ անկարգությունների պատճառով երկրում ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել։

«Նոր տվյալներ ՆԳՆ-ից` ամբողջ Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են»,- տեղեկացնում է կայքը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ղազախստանում ձերբակալվել է նաև քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, որը հայտնի է որպես Արման Դիկի։ 

Նա անկարգությունները սկսվելուց հետո Ղազախստան է մեկնել Թուրքիայից։