Լրահոս
Միջազգային
17:09
07.01.22
66

Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: 

«Ոչ»,- ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին: