Լրահոս
Միջազգային
17:52
07.01.22
66

Շոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղազախստան խաղաղապահ զորակազմի տեղափոխման հարցերով կապի փակ ուղիներով փոխգործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գործընկերների հետ:

Ինչպես այսօր՝ հունվարի 7-ին, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղապահների տեղափոխմանը և Ղազախստանում խաղաղապահ գործողություններին, համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:

«Կապի փակ ուղիներով Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը փոխգործակցում է ՀԱՊԿ-ի երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխման և Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի խաղաղապահ գործողության անցկացման հարցերով»,- ասված է հաղորդագրության մեջ: