Լրահոս
Միջազգային
16:11
07.01.22
81

Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած ՀԱՊԿ-ից․ թուրք գործիչ

Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը․

«Twitter»-ի իր պաշտոնական էջում նա գրել է, որ ցավում է թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար․

«Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»,- ընդգծել է թուրք ընդդիմադիր գործիչը։