Լրահոս
Միջազգային
17:46
07.01.22
81

Թուրքիայում հրատապ հանդիպում կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ

«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ 

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։

Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։