Լրահոս
Հայաստան
16:30
07.01.22
106

Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնից «NEWS.am»-ին հայտնել են, որ Փարաքարում այսօր՝ հունվարի 7-ին, տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: 

Զարզանդ Գաբրիելյանը հաղորդել է, որ նյութեր են նախապատրաստվում փաստի առնչությամբ:

Առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժել էին համայնքապետարանի շենք։ Նրանց ու ոստիկանների միջև բախումներ էին սկսվել։