Լրահոս

2022-01-07
  • Միջազգային
    Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից
    Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ «Ermenihaber»-ը հայտնում է՝ պատճառը «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում Սալթաբաշի հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինիս ֆենոմեն են դարձրել։ Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել՝ պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։
    13:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Խոշոր պայթյուն՝ Չինաստանում
    Այսօր՝ հունվարի 7-ին, պայթյուն Է տեղի ունեցել Չինաստանի հարավ արևմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդում է՝ շուրջ 20 մարդ մնացել Է փլվածքների տակ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է հեռուստաալիքը, միջադեպը տեղի Է ունեցել Ուլանի քաղաքային շրջանում: Տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին (Երևանի ժամանակով 08:10-ին) ճաշարանի շենքը փլվել Է: Հեռուստատեսության տվյալներով, ենթադրաբար, միջադեպի պատճառ կարող Էր դառնալ գազի արտահոսքը: Տեղում աշխատում են փրկարարները և հրշեջները: Պայթյունի ստույգ պատճառը և փլվածքների տակ մնացած մարդկանց քանակը պարզվում են։
    13:21
    07.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. դատարանը պարտավորեցրել է կամավոր հեռանալ Հունաստանից
    Սիրոսի վարչական դատարանը որոշում է կայացրել Սևան Նիշանյանին ազատ արձակել հունվարի 7-ին։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ «Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,- ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունան մեջ։ Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:
    13:16
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացել․ Տոկաև
    Ղազախստանի նախագահը բնակիչներին ուղղված իր ուղերձում ընդծել է, որ հրաման է տվել ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։
    13:12
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա․ Թաթոյան
    Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք․ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է, որ զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն: «Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Թաթոյանը։ Այս զեկույցը, ներկայացնելով Արցախին վերաբերող 1990-ական թվականներից սկսած տարբեր խաղաղաշինական նախաձեռնություններ, անդրադարձել է 2016-2017 թվականների Բաքու-Թբիլիսի պլատֆորմներին, որոնք ադրբեջանական կողմը նախաձեռնել է ադրբեջանական վայրագություններով ուղեկցվող ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: «Այս նախաձեռնությունները հայտարարվել էին՝ որպես անկախ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ, մինչդեռ դրանք կազմակերպվել և ուղղորդվում էին ադրբեջանական կառավարության ու մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից: Բացի այն, որ այդ պլատֆորմներն անտեսում էին ազգային ինքնորոշման բնական իրավունքը, դրանք ամբողջությամբ արտահայտում էին միայն ադրբեջանական պետական քաղաքական գիծը: Ավելին, այդ նախաձեռնությունները Հայաստանի կամ Արցախի քաղաքացիական հասարակությունների հետ կապ չունեին, իսկ նրանցում մի շարք հայերի ընդգրկել էր ադրբեջանական կողմը, որոնք էլ աչքի էին ընկնում իրենց հայատյաց ելույթներով: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայատյացության հովանավորչության պետական քաղաքականությունը»,- ընդգծել է ՄԻՊ-ը։ Թաթոյանը տեղեկացնում է, որ այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ և ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այդ նախաձեռնության նախկին մի շարք հայ գործիչների հրապարակային հարցազրույցներով այն մասին, որ իրենց անունից արվել է կեղծ հայտարարություններ, ադրբեջանանպաստ հայտարարությունների համար ադրբեջանական կառավարությունը խոստացել է կաշառք (օրինակ՝ աշխատանք Գերմանիայում և այլն): Այս բոլոր դեպքերն արտահայտված են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում: «Զեկույցում տեղ են գտել նաև ադրբեջանական պետական գործիչների ելույթներն ու հարցազրույցները, որոնք բացահայտում են նշված պլատֆորմներում ընդգրկված ՀԿ-ների ու գործիչների ուղղորդումն ու կախվածությունը ադրբեջանական իշխանություններից: 2016-2017թթ. Բաքու-Թբիլիսի պլատֆորմներն ամբողջությամբ անտեսում էին «Որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում և որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային հանրահայտ սկզբունքը։ Այդ նախաձեռնությունները, ըստ էության, սատարում էին ադրբեջանական տարիների պետական քաղաքականությունը, որը մշտապես ուղղված է եղել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, մարդու իրավունքների միջազգային կառույցների, միջազգային փորձագետների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ ամեն գնելով խոչընդոտելուն»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։ Զեկույցը կազմել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և այդ ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, որը ավարտել են միայն վերջերս։ Զեկույցի անհրաժեշտությունն ու բովանդակությունը քննարկել են Արտակ Բեգլարյանի հետ: Թաթոյանն ընդծել է՝ այն ամփոփել են արդեն Արցախի մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
    12:57
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Զասը ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին
    ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքը, և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ուժերի և միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին: Ստանիսլավ Զասը համապատասխան նամակներ է ուղարկել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:
    12:47
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փարաքարի մշակույթի տանը ռումբ կա․ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել
    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ին` ժամը 09:21-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ «Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- հայտնում է ԱԻՆ-ը։
    12:45
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը
    Հրաձգությունը չի դադարում Ալմաթի քաղաքի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է «ՏԱՍՍ»-ը, կան զոհեր: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երևում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ: Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: «ՏԱՍՍ»-ը տեղեկացնում Է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթևեկում են առանց համարանիշիերի մեքենաներով:
    12:38
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պետդումայում աջակցել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին
    «Ռիա Նովոստին» հայտնում է, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն աջակցել է Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին։ Կալաշնիկովն ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ ուժերի ներկայության վերաբերյալ նման որոշում կայացվի, ինքը միայն կողջունի։ «Մեր երկրների անվտանգությունը մշտապես սպառնալիքի տակ է, ամբողջ ժամանակ մեր ամրությունն են փորձում»,- ասել է պատգամավորը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր Ղազախստանում խաղաղապահների ներկայության ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարճատև կլինի, «մի քանի օր, կամ մի քանի շաբաթ»։
    12:36
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախական վեց գազային ընկերություններ կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ
    Հեղուկ գազ վաճառող ղազախական վեց ընկերությունների նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը «Khabar 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ նրանք կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ։ Հրապարակումների համաձայն՝ կասկածի տակ են հայտնվել «Կազմունայգազը», «Ակտոբեմունայգազը», «Կազգերմունայգազը» և «Ղազախօյլ»-ը։ Եվս երկու ընկերության անուններ չեն նշվում։ «Նրանց գործողություններում առկա են գնային հանցավոր համաձայնության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման փաստեր»,- ասել է Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ թանկացումը եղել է 2021թ․: Եթե ​​սկզբում մեկ տոննա գազի արժեքը կազմում էր մոտ 67 հազար տենգե, ապա տարեվերջին այն գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հաղորդում է «Khabar 24»-ը։ Հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 20 օրվա ընթացքում և կներկայացվեն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
    12:35
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ցուցարարներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում
    Ղազախստանի «ORDA» պորտալը տեղեկացնում է, որ Ղազախստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել զանգվածային ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ՝ «անկարգություններ» և «ահաբեկչական գործողություններ» հոդվածներով։ Նաև երկրում ստեղծվել է միջգերատեսչական քննչական խումբ՝ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ քրեական գործեր վարելու համար։ Ղազախստանում ցուցարարներին սպառնում է ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նրանք կարող են զրկվել նաև Ղազախստանի քաղաքացիությունից։
    12:33
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    150 խաղաղապահ, 19 միավոր զինտեխնիկա. Ղրղզստանը միանում է Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմին
    «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այսօր` հունվարի 7-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ ՀԱՊԿ քարտուղարությունից ստացված տեղեկությունները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել միանալու Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը։ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը խորհրդարանի նիստում ասել է, որ Ղրղզստանը Ղազախստան կուղարկի 150 խաղաղապահ և 19 միավոր զինտեխնիկա։
    12:27
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Խաղաղապահները հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը
    Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,- նշել է Կոնաշենկովը:
    12:07
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է Ղազախստանում անկարգություններին աֆղան զինյալների մասնակցության մասին
    ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, «NTV»-ով հայտնել է, որ Ղազախստանի անկարգություններին մասնակցում են մի քանի երկրներում պատրաստված զինյալներ։ «Ցուցարարների շարքերում հայտնվել են լավ կազմակերպված զինյալներ ինչպես հարևան երկրներից, այնպես էլ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Աֆղանստանից»,- ասել է նա: Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ երկրում ծայր առած անկարգությունների պատճառով: Կազմակերպության գլխավոր քարտուղարը խոստացել է, որ խաղաղապահները չեն մասնակցի Ղազախստանում ցույցերը ցրելուն։ Նրանք իրավունք ունեն զենք գործածել միայն զինված խմբավորումների կողմից իրենց վրա հարձակման դեպքում։
    12:06
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին
    Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը չի կարողանա մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին․ «Մենք չենք կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին թշնամական ուժերի գործողությունների և գլոբալ համավարակի պատճառով, բայց մենք լիովին կաջակցենք մեր չինացի ընկերներին հոյակապ Օլիմպիական փառատոն անցկացնելու աշխատանքում»,- Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին» ։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։
    12:05
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը
    ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականութոյւնը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Ղազախստան օտարերկրյա զորքերի մուտքին։ «Բռնությունը պետք է դադարեցվի: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Բորելը։
    12:05
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Արագածոտնում վթարի է ենթարկվել 5 հնդիկ
    «Shamshyan.com»-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 7-ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հնդիկի են տեղափոխել հիվանդանոց։ Ժամը 06:15-ի սահմանում Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանն իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Բրավին Կալուրադը (տարիքը ճշտվում է), 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը (բոլորը` Հնդկաստանի քաղաքացիներ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
    11:55
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայտնի է՝ ով է ղեկավարելու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները
    ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
    11:54
    07.01.22
    Ավելին