Լրահոս
Միջազգային
15:57
07.01.22
100

Ղազախստանում երեք անհայտ անձինք փորձել են մտնել զորամաս

Ղազախստանի ՆԳՆ-ը հայտնում է, որ երեք անհայտ անձինք փորձել են մտնել Ղազախստանի պաշտպանության նախարարության Ակտոբեի մարզում գտնվող զորամասի տարածք։

«Տեղեկություն է ստացվել երեք անհայտ անձանց կողմից ՊՆ զորամասի տարածք մուտք գործելու փորձի մասին, նախազգուշական կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։