Լրահոս
Միջազգային
16:17
07.01.22
74

Բոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից․ Ղազախստանի ՆԳՆ

Ղազախական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը, հաղորդում են, որ Ղազախստանի վարչական բոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից, բոլոր պետական կառույցներում ուժեղացված հսկողություն է։

Ըստ գերատեսչության հաղորդած վերջին տվյալների՝ Ղազախստանում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը այս պահին 3811 է, 26 զինյալ ոչնչացվել է, 26-ը վիրավոր է։