Լրահոս
Միջազգային
16:41
07.01.22
65

Չինաստանը ցանկանում է աջակցել Ղազախստանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հղած բանավոր ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ասել է, որ դրացի և բազմակողմանի հավերժական ռազմավարական գործընկեր լինելով՝ Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ղազախական կողմին և օգնել նրան հաղթահարելու ծանր շրջանը։

Իր բանավոր ուղերձում Սի Ցզինպինը անկեղծ ցավակցություններ է հայտնել զգալի թվով զոհերի, փչացված գույքի համար։

Սի Ցզինպինը ընդգծել է, որ չինական կողմը վճռականորեն դեմ է Ղազախստանում կայունության խափանմանը որևէ ուժի կողմից և երկրի անվտանգության սպառնալիքին, Ղազախստանի ժողովրդի խաղաղ կյանքի խափանմանը որևէ ուժի կողմից, որևէ արտաքին ուժի չարամիտ մտադրությունից՝ ուղղված Ղազախստանում անկարգությունների կազմակերպմանը, «գունավոր հեղափոխություն» սադրելուն, ինչպես նաև չին-ղազախական բարեկամության խափանման փորձերին և երկու երկրների համագործակցությանը խոչընդոտելուն։

«Անկախ որևէ ռիսկից և մարտահրավերից՝ Չինաստանը մնում է Ղազախստանի վստահության արժանի բարեկամը և հուսալի գործընկերը, և չինացի ժողովուրդը միշտ կանգնած կլինի ղազախ ժողովրդի կողմում»,- ընդգծել է Չինաստանի նախագահը։