Լրահոս
Միջազգային
17:15
07.01.22
63

Նուր–Սուլթանում ձևավորվում են ժողովրդական ուժեր, որ կօգնեն ոստիկանությանը

«Խաբար 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում շուրջ 500 քաղաքացի պատրաստվում է ժողովրդական ուժ ձևավորել, որպեսզի ոստիկանության հետ միասին պաշտպանի պետական օբյեկտները և խաղաղ բնակիչներին։

«Սրտացավ ղազախստանցիները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ցանկություն են հայտնել խաղաղ քաղաքացիներին պաշտպանել անօրինականության և կողոպուտի ցանկացած դրսևորումներից»,- հայտնում է տելեգրամյան ալիքներից մեկը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ուժերը կպաշտպանեն կարևոր պետական օբյեկտները, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը:

«Նրանց թվում են մարզիկներ, բժիշկներ, գործարարներ, մանկավարժներ և կամավորներ։ Ընդամենը հինգ հարյուր մարդ է հավաքվել»,- ասված է հաղորդագրության մեջ: