Լրահոս
Միջազգային
17:39
07.01.22
950

Ալմա Աթայում ձերբակալվել է «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը

«Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ, այդ թվում «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը ձերբակալվել են հատուկ օպերացիայի ժամանակ։ 

«Հանցագործներից առգրավվել է տարբեր տեսակի և տրամաչափի 4 կիսաավտոմատ հրացան, զրահահամալիր, սառը զենք և զրահապատ մեքենա»,- հայտնում են ԶԼՄ-ները։

Ղազախստանի ՆԳՆ-ը տեղեկացրել էր, որ երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 3811 մարդ, 26-ը՝ լիկվիդացվել, 26 մարդ վիրավոր է։

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։