Լրահոս
Միջազգային
16:57
07.01.22
68

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գործընկերների հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդում է, որ Ռնախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր՝ հունվարի 7-ին, մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: 

«Երեկ և այսօր նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Այսօր տեղի են ունեցել բանակցություններ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև  Հայաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը: