Լրահոս
Միջազգային
16:05
07.01.22
67

Մակրոնը պատրաստվում է բանակցություններ վարել Պուտինի հետ

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է՝ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է առաջիկա օրերին բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Մակրոնը նշել է, որ Փարիզը շարունակում է Մոսկվայի հետ երկխոսությունը։

«Ես վերջին շաբաթների ընթացքում երկու երկար հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։ Զրույցներ կլինեն նաև առաջիկա օրերին»,- ասել է Մակրոնը Փարիզում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։