Լրահոս
2022-01-07
-
ՄիջազգայինՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր` հունվարի 7-ին, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է՝ ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում, բռնությունն ու սպանությունն անընդունելի է։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Դյուժարիկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։ «Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է նա:Ավելին22:5107.01.22 -
ՀայաստանԱյրվել է մեքենա․ խոշոր հրդեհ՝ ՇիրակումՇիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան:Ավելին22:3307.01.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանցիները հայերի անունից սպառնում են ղազախներին. Ղազախստանում հայ համայնքը վտանգված էՂազախստանում լարված իրավիճակից օգտվում են ադրբեջանական ֆեյքերը: Նրանք կեղծ օգտահաշիվներով փորձում են տեղացիներին հայերի դեմ տրամադրել՝ հայտարարելով, թե հայերը պատրաստվում են պատժել ղազախներին: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատել է՝ այս արշավը սկսվել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը որպես ՀԱՊԿ նախագահ զորք է ուղարկում Ղազախստան:Ավելին22:3207.01.22 -
Միջազգային«Ահաբեկչական որջեր» և թուրք «գորշ գայլերի» հետքեր՝ ՂազախստանումՂազախստանում վաղուց են պատրաստվել իսլամիստ ահաբեկիչներ ու այդ մասին իմացել է Ղազախստանի իշխանությունը: Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը այսօր հիշել է Տոկաևի այն հայտարարությունը, թե Ղազախստանում 20 հազար տերորիստ կա: Աբովյանը մի քանի տարի ապրել է Ղազախստանում, գիտի, որ այդ երկրի արևմուտքում ու հարավում գործել են ահաբեկչական որջեր:Ավելին22:2807.01.22 -
Հայաստան«Ո՞վ ո՞ւմ կոշիկն է լիզում».100 հայ խաղաղապահ՝ Ղազախստանում, «օրվա կուրսով» իշխանություն՝ ՀայաստանումԻնչու՞ Հայաստանը առանց երկար-բարակ մտածելու 100 զինվոր ուղարկեց Ղազախստան: Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ մի օր Հայաստանն էլ կստանա օգնություն, եթե նման իրավիճակում հայտնվի: Փորձագետներին չի գոհացնում այս բացատրությունը:Ավելին22:2707.01.22 -
ՀայաստանԱռաջին անգամ Եռաբլուր է տարվել Ջրօրհնեքի խաչը. «Եռաբլուրը գերեզման չէ»Այսօր՝ մեռելոց է: Տաղավար բոլոր տոներից, այդ թվում՝ Սուրբ Ծնունդից հետո՝ ննջեցյալների հիշատակի օր: Մարդիկ խնկարկել, ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում: Այսօր Եռաբլուր են տարել Ջրօրհնեքի խաչը:Ավելին22:2607.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում զինյալներին անմիջապես ոչնչացնելու հրաման կա. 26 ցուցարար սպանվել էՂազախական իշխանությունները վստահեցնում են, որ անկարգությունների կազմակերպիչներին վճարել են, տվել են էներգետիկ ըմպելիքներ և նրանք կորցրել են ինքատիրապետումը: Ըստ Շիմկենդի փոխքաղաքապետի այդ մասին խոստովանել են ձերբակալվածները, որոնց նա սադրիչ է անվանում: 6-օրյա անկարգությունների պատճառով, Ղազախստանին հասցվել է 200 մլն դոլարի վնաս: Առավելապես տուժել է Ալմաթին:Ավելին22:2607.01.22 -
ՄիջազգայինԹալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին«AFP»-ն հաղորդում է՝ թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»` նշելով, որ վերջին ձյան տեղումներն ու ջրհեղեղները վատթարացրել են ժողովրդի վիճակը։ Այն բանից հետո, երբ օգոստոսի կեսերին թալիբները զավթեցին Աֆղանստանը, երկիրը բախվեց ֆինանսական քաոսի, գնաճի ու գործազրկության կտրուկ աճի։ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարն ասել է, որ աշխարհը պարտավոր է օգնել: «Տարբեր վայրերում մարդիկ չունեն սնունդ, կացարան, տաք հագուստ կամ փող: Աշխարհը պետք է աջակցի Աֆղանստանի ժողովրդին առանց որեւէ քաղաքական կողմնակալության եւ կատարի իր հումանիտար պարտավորությունները»,- ընդգծել է Բարադարը:Ավելին22:2207.01.22 -
ՄիջազգայինԼուկաշենկոն Նազարբաևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Նշվում է, որ նրանք քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:Ավելին22:1707.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է բարձրացնել «Իսկանդերների» թեման«NBC»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում «Իսկանդերների» թեման:Ավելին21:5107.01.22 -
ՄիջազգայինՀունվարի 11-ին կհայտարարվի Ղազախստանի նոր վարչապետի անունը«Սպուտնիկ Ղազախստանը» հաղորդում է՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին21:2907.01.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: «Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և անհանգստացած ենք տեղի ունեցածով: Անհրաժեշտ են զսպվածություն, բռնության դադարեցում, մարդու իրավունքների պահպանում»,- ասել է նա:Ավելին21:1407.01.22 -
ՀասարակականԿյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նիշանյանը` ազատ արձակման մասինՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: «Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը: Հայ լեզվաբանը նշել է, որ դատարանը վճռել է` դադարեցնել իրեն կալանքի տակ պահելը: Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում:Ավելին21:0407.01.22 -
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունիցԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից: «Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք ձգտում ենք ամեն տեղ պաշտպանել իրավական պետականության սկզբունքները: Մենք կոչ ենք անում հրաժարվել բռնությունից: Ինքնին հասկանալի է, որ բռնությունը չի կարելի կիրառել քաղաքացիների նկատմամբ »,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Նա կոչ է արել հասնել երկրում իրավիճակի խաղաղ զարգացմանը:Ավելին20:3207.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ղազախստանում անկարգությունների համար վճարել են. 200 մլն դոլարի վնաս՝ 6 օրումԱվելին20:3007.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ցուցարարները փակել են Ակտաուի օդանավակայան տանող ճանապարհըՂազախստանում փողոցային պայքարը շարունակվում է՝ չնայած իշխանության երկաթյա բռունցքի ցուցադրությանը: Մոտ մեկ ժամ առաջ Ակտաու քաղաքից մեր ստացած կադրերում տեսնում ենք, որ ցուցարարները փակել են քաղաքի միջազգային օդակայան տանող գլխավոր ճանապարհը:Ավելին18:5007.01.22 -
ՀայաստանԳլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներինԳլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին, որոնք պատգամավորը հունվարի 5-ին գրել էր ֆեյսբուքյան իր էջում՝ երեք հարցադրում անելով ՀՀ գլխավոր դատախազին․ Ինչպես Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին աշխատավայր մուտք գործել չթույլատրելու դեպքերի, այնպես էլ Երևանի ավագանու նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և այլոց կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և կից տեսանյութերը վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել: Արդյունքում` Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Իսկ Երևանի ավագանու հայտնի նիստում արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Ընդ որում, այդ մասին ՀՀ դատախազությունը հանրությանը տեղեկացրել է հենց նույն օրը: Հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են: Այս իմաստով, թերևս հարկ չկա նշելու, որ քրեական հետապնդում հարուցելու հարցին (ինչի մասին հարցադրում է անում պատգամավորը) հնարավոր է անդրադառնալ միայն բավարար հիմքերի առկայությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում: Ինչ վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, նմանատիպ այլ գործերով նույն հանցակազմով մեղադրանքների պարագայում անազատության հետ չկապված խափանման միջոցներին նախապատվություն տալու վերաբերյալ հարցադրմանը, ապա այն որևէ կապ չունի կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումների հետ։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։ Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։ Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները։Ավելին18:1907.01.22 -
Հայաստան41-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մարտի 15-ին ժամը 14:17-ի սահմաններում 41-ամյա տղամարդը 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մտել է հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգտատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին18:0907.01.22 -
ՄիջազգայինԲանկի կառավարիչը, ՊԵԿ աշխատակիցը, գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրաԵրեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա: Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ:Ավելին18:0107.01.22