Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:09
07.01.22
82

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը

Բելառուսի նախագահի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: 

Նշվում է, որ հունվարի 7-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: 

«Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները«,- հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական էջը: